ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բացառիկ նյութեր Անրի Վեռնոյի կյանքից

Բացառիկ նյութեր Անրի Վեռնոյի կյանքից
11.07.2013 | 16:45

Արտո Փեհլիվանյանի 2013-ին նկարահանած «Վ…, այսինքն` Վեռնոյ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմում տեղ են գտել բացառիկ արխիվային նյութեր ականավոր ռեժիսոր Անրի Վեռնոյի կյանքից:

Արտո Փեհլիվանյանը նախապես ծանոթացել է Վեռնոյի մասին բոլոր նյութերին: «Վեռնոյի ֆիլմերը ինտելեկտուալ նոր հարթակ են բացում հանդիսատեսի համար, և դա է, որ մարդկանց տանում է կինոթատրոն»,- ասում է ֆրանսաբնակ ռեժիսորը:
«Վ…, այսինքն` Վեռնոյ» ֆիլմն արդեն իսկ մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Ռեժիսորն առանձնացնում է այն դրվագը, երբ Մոսկվայում` Խորհրդային Միության դեսպանատան առաջ, Վեռնոյը խոսում է Բաքվի, Ղարաբաղի, Կասպարովի մասին:
«Դա նրա առաջին և վերջին ելույթն է հանրահավաքի ժամանակ, որ ոչ մի արխիվում չկա»,- ասում է Արտո Փեհլիվանյանը:
Ֆիլմում տեղ է գտել նաև Օմար Շարիֆի հետ բացառիկ հարցազրույցը, ով հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել է Վեռնոյի հոր կերպարը: Շարիֆի բնորոշմամբ` Վեռնոյի ծնողներն ուզում էին, որ իրենց միակ ժառանգը ֆրանսիացի լինի, սակայն, երկար ժամանակ ֆրանսիացի ձևացած Անրին, հասունանալով, դառնում է ավելի հայ, քան ուրիշ հայեր:
Անրի Վեռնոյի ֆիլմերում հայկական շեշտադրումներ կան, կարելի է տեսնել` ինչպես է Բելմոնդոն համտեսում հայկական տոլման, հանդիպում ես հայկական անունների, կամ երևում է Արարատի գեղանկարը սենյակի մի անկյունում:
Արտո Փեհլիվանյանն ասում է, որ նման բացառիկ կադրեր գտնելու համար պետք է նայես ամբողջ ֆիլմը: Նա մոտ երկու հազար արխիվային նյութ ունի: 15 ֆիլմի հեղինակ է: Ասում է, որ սարսափում է պատվերով գործեր անելուց: Պատվերով նկարահանած իր ֆիլմերը տեսնել չի ուզում: Նրա ֆիլմերը հիմնականում Հայաստանի մասին են` «Հայկական կինոյի գանձարանը», «Հայաստանից Հայաստան», «Արարատ, սեր իմ», «Տարազ» և այլն:
Արտո Փեհլիվանյանը ծնվել է Ստամբուլում, ասում է, որ երբեք չի վերադարձել իր ծննդավայրը, չի մանրամասնի, բայց դժվար օրեր է ունեցել, քաղաքական խնդիրներ, ու եթե գնա, իրեն կախաղան կհանեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ